Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ՀՀ իշխանությունները պարտավոր են դիմել ՌԴ կառավարությանը». Տիգրան Խզմալյան

03:15, երկուշաբթի, 24 փետրվարի, 2020 թ.
«ՀՀ իշխանությունները պարտավոր են դիմել ՌԴ կառավարությանը». Տիգրան Խզմալյան

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս նյութը հետաքրքիր է ոչ միայն Լենինի անձնական հրեշավոր դերակատարության ապացուցմամբ, այլ նաև մի դրվագով, որն անուղղակիորեն առնչվում է մեզ։ Բանն այն է, որ 1921թ․ Փետրվարյան ապստամբությունը, որը պատմության մեջ միակ անգամ տապալել էր սովետական բռնապետությունը և 50 օրով ազատագրել ու վերականգնել էր ՀՀ պետականությունը, համընկավ «կարմիր բանակի» կողմից Վրաստանի զավթման հետ։ Հենց այդ հարձակումն էր գաղտնի պատրաստում և քողարկում Լենինը բերված փաստաթղթերում։ Եվ առավել կարևոր է, որ ՀՀ ռուս-թրքական զավթման ու տրոհման մասին առկա է 1921թ․ մարտի 16-ի Լենին-Քեմալ պակտը, որի նյութական հետքերն էլ ավելի ակնհայտ են և դրանք պարտադիր պետք է գտնվեն։ Եթե ռուս լրագրողներն արխիվներում գտել են Վրաստանի զավթման վկայությունները, ապա ՀՀ իշխանությունները ոչ միայն կարող են, այլ պարտավոր են պաշտոնապես դիմել ՌԴ կառավարությանը սույն արխիվային գործը հրապարակելու պահանջով։ Դա է դուռը դեպի Հայոց անկախացում և ապագաղութացում»։

7886 | 0
Facebook