Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այս խոսքերն ասելուց առաջ լավ կլիներ վարչապետը գնար ետ՝ դեպի Տիգրան Մեծ». Սյուզաննա Սիմոնյան

14:15, կիրակի, 23 փետրվարի, 2020 թ.
«Այս խոսքերն ասելուց առաջ լավ կլիներ վարչապետը գնար ետ՝ դեպի Տիգրան Մեծ». Սյուզաննա Սիմոնյան

ՀԽ-ի նախկին մամլո քարտուղար Սյուզաննա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս խոսքերն ասելուց առաջ լավ կլիներ վարչապետը կրկին գնար ետ՝ դեպի Տիգրան Մեծ, հետո, կամաց-կամաց քարտեզներն ուսումնասիրելով, գար մեր օրեր, որ տեսներ թե թուրքը որտեղից ուր հասավ, ինչ նվաճողական քաղաքականությամբ քոչվորները գաղթեցին փոքր Ասիայից, ինչպես ստեղծեցին թուրքական առաջին պետությունը՝ Սելջուկյան կայսրությունը, ինչպես Մանազկերտի ճակատամարտում հաղթեցին Բյուզանդական կայսրությանը և ինչպես գրավելով հասան մինչև Ավստրիա։ Եվ ինչպես իրականացրեցին աշխարհում չլսված Ցեղասպանություն 1915-ին։ Հունգարիայում, եթե չեմ սխալվում, գանգերի աշտարակ կա, որը թուրքերն են թողել հիշատակ, իսկ Հյուգոն էլ հանրահայտ խոսք ունի՝ այստեղով թուրքն է անցել։ Տեսնես՝ որ ուտոպիստական դասագրքում է գրված թուրքի խաղաղասիրության մասին»։

5728 | 4
Facebook