Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ինչպե՞ս եք հայտնաբերելու գաղտնի շրջանում գտնվող վարակակրին». Բաբկեն Պիպոյան

23:30, շաբաթ, 22 փետրվարի, 2020 թ.
«Ինչպե՞ս եք հայտնաբերելու գաղտնի շրջանում գտնվող վարակակրին». Բաբկեն Պիպոյան

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոր կորոնավիրուսը դարձել է օրվա թեման` լավ է ուշ, քան երբեք:
     Նախարարությունը փորձում է մեղմել անհանգստության բարձր ֆոնը տարբեր հայտարարություններով, բայց` չի ստացվում: Ու չի ստացվում մի պարզ պատճառով, որովհետև «մենք տիրապետում ենք իրավիճակին» թեզը պատշաճ հիմնավորում չունի:
     Որքան մարդ ուզում եք գործուղեք Մեղրի ու դրա համար վարձատրեք, որքան ուզում եք վիդեոներ նկարեք ու տարածեք. մարդկանց մի բան է հետաքրքրում`
     ինչպե՞ս եք հայտնաբերելու գաղտնի շրջանում գտնվող վարակակրին:
     Իսկ այս հարցի պատասխանը չկա, իսկ որոնողներ կան ու որոնողների առնվազն ստվար զանգվածը որոնում է ոչ թե սադրելու, այլ անհանգստությունը փարատելու համար»:

18347 | 0
Facebook