Խնդրում ենք սպասել...

Համացանց

ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է զերծ մնալ Իրան այցելելուց

22:15, շաբաթ, 22 փետրվարի, 2020 թ.
ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է զերծ մնալ Իրան այցելելուց

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել. «Հայաստանն ուշիուշով հետևում է նոր տիպի կորոնավիրուսի բռնկումների դեպքերին և տարածվածությանն ամբողջ աշխարհում: Մեր տարածաշրջանում իրադրության համալիր գնահատման առումով սերտորեն համագործակցում ենք Իրանի և Վրաստանի մեր գործընկերների հետ՝ տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև անհրաժեշտ քայլերի և հնարավոր սցենարների դիտարկման ուղղությամբ:

Ձեռնարկվող քայլերի մասին կտեղեկացնենք հավելյալ:

Հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին առանց հրատապ անհրաժեշտության զերծ մնալ Իրան այցելելուց, իսկ ներկայումս Իրանում գտնվող մեր քաղաքացիներին՝ կապ հաստատել ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության հետ»:

Հեռախոսահամարներն ու էլփոստի հասցեն հրապարակված են ԱԳՆ ֆեյսբուքյան էջում:

4407 | 0
Facebook