Խնդրում ենք սպասել...

Համացանց

Պետական հեղաշրջման փորձի կազմակերպման վերաբերյալ գործ ՀՔԾ-ում չի քննվում

17:00, շաբաթ, 22 փետրվարի, 2020 թ.
Պետական հեղաշրջման փորձի կազմակերպման վերաբերյալ գործ ՀՔԾ-ում չի քննվում

ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայտնում ենք, որ 22.02.2020թ-ին «Ժամանակ» օրաթերթում հրապարակված այն տեղեկությունը, թե իբր «ՀՔԾ-ում քննվող մի գործի շրջանակում առգրավվել են մի քանի պատգամավորների հեռախոսներ», և որ «քրեական գործը վերաբերում է Հայաստանում պետական հեղաշրջման փորձի կազմակերպմանը», իրականությանը չի համապատասխանում: Տեղեկացնում ենք, որ նման գործ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում չի քննվում:
     Լրատվամիջոցներին հորդորում ենք զերծ մնալ չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելուց»:

5147 | 0
Facebook