Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դեղատներում դիմակ գտնելը դժվար գործ է դարձել». Կարինե Հարությունյան

21:05, շաբաթ, 22 փետրվարի, 2020 թ.
«Դեղատներում դիմակ գտնելը դժվար գործ է դարձել». Կարինե Հարությունյան

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրանում կորոնավիրուսից էլի մարդ է մահացել, մեր դեղատներում դիմակ գտնելը դժվար գործ է, էլ չեմ ասում՝ դիմակով հեչ հաճելի չէ, նաև դժվար է: Շուտով Նովրուզը կլինի, իրանցիները կլցվեն Երևան: Թարսի պես գարունն էլ գալիս է, դրսում երկար լինելը հաճելի է դառնում: Մի խոսքով՝ ավելի լավ չէ՞ սահմանը փակել: Որքանո՞վ է սա վտանգավոր միջպետական հարաբերությունների տեսակետից: Եվ որքանո՞վ կարող են արդյունավետ լինել այն միջոցառումները, որոնք իրականացվում են սահմանին: Ասում են՝ վիրուսը չեն հաղթահարում ֆիզիկապես թույլ մարդիկ: Հայաստանում բավականին տոկոս են կազմում թերսնվողները: Հետո մերոնք կարգապահ չեն, գրիպի սեզոնին հիվանդ գործի են գնում, ասում ես՝ ինչի՞, ասում է՝ բյուլետենը մասնակի է վարվում: Թքած, թե ուրիշներին վարակում ես: Չգիտեմ՝ էստեղ երբ են բավականաչափ քաղաքակրթվելու:
     Առավոտ գնացել էի տեսակավորած աղբը Էկո աղբին հանձնելու, հենց մեր շենքի մոտ, ծառատունկ հատվածում երկու մեքենա էին կայանել, իսկ ներքեւում կարմիր ավազաբլուր էր: Քաղաքապետարանից ասել են՝ տարեք, շաղ տվեք, սրանք բերել են մի երկու տեղ լցրել, մնացածն էլ թափել ու գնացել, ավազը ոտքի հետ տարածվում է: Նույնն է կողքի շենքերի բակերում՝ փնթի այսուայնտեղ շատ-շատ թափել են, իսկ սառցակալած մայթեր կային, որտեղ ավազի հետք էլ չկար»:

5008 | 0
Facebook