Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Քիմիկոսները պարզել են, որ «Մոնա Լիզայի» վրա առկա ճաքերը պաշտպանում են կտավը ոչնչացումից

20:05, կիրակի, 23 փետրվարի, 2020 թ.
Քիմիկոսները պարզել են, որ «Մոնա Լիզայի» վրա առկա ճաքերը պաշտպանում են կտավը ոչնչացումից

Քիմիկոսները պարզել են, որ իտալացի վարպետների բազմաթիվ նկարներ մինչ օրս պահպանվել են, նույնիսկ, երբ պահվել են ոչ իդեալական պայմաններում, շնորհիվ կրակելյուրի` փոքրիկ ճաքերի, որոնք ծածկում են, օրինակ, Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզան» և Վերածննդի դարաշրջանի այլ գլուխգործոցներ, հայտնում է Heritage Science հանդեսը: Վերջին տարիներին քիմիան, ֆիզիկան և ճշգրիտ այլ գիտություններն ավելի ու ավելի շատ են ներթափանցում պատմության և արվեստի ոլորտ:

Հետազոտողները հույս են հայտնել, որ այս գիտելիքները կօգնեն պատկերասրահների ու թանգարանների հին շենքերում կլիմայի վերահսկման ավելի մատչելի համակարգեր ստեղծել, որտեղ այդպիսի հնարավորությունները սահմանափակ են:

14604 | 0
Facebook