Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կանխարգելիչ միջոցառումները պետք է լինեն ֆորսմաժորային». Արշալույս Մղդեսյան

01:05, կիրակի, 23 փետրվարի, 2020 թ.
«Կանխարգելիչ միջոցառումները պետք է լինեն ֆորսմաժորային». Արշալույս Մղդեսյան

«Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող Արշալույս Մղդեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ ասում են կորոնավիրուսի ներթափանցման կանխարգելման նպատակով սահմանին հսկողությունն ուժեղացրել ենք, սա, մեղմ ասած, վիճահարույց է այդ հիվանդության տարածման կանխման համար։

Ինչո՞ւ, որովհետև այդ հինվանդության թաքուն շրջանը գրեթե 20 օր է։ Այսինքն՝ մարդը կարող վարակված լինել, չիմանալ դրա մասին, հանգիստ հատել սահմանն անգամ «խստացված վերահսկողության» պայմաններում, ու ոչ մի սարքավորում դա չֆիքսի։ Իսկ հիմա էդ աղետը, ցավոք, մեզ հարևան Իրանում է ծավալվում, որի հետ ունենք ընդհանուր սահման, ակտիվ անցուդարձ։ Իրաքն ու Քուվեյթը դադարեցրել են օդային կապն Իրանի հետ։

Իրավիճակը ճգնաժամային է, պետք են, թեկուզ ժամանակավոր, բայց ճգնաժամային լուծումներ՝ ընդհուպ չվերթների դադարեցում ու սահմանի փակում։

Հարևան երկրում մեզանից բեթար առողջապահության համակարգը, մեղմ ասած, լուրջ խնդիրներ ունի` ճգնաժամային իրավիճակների կառավարման կամ դրա դեմ պայքարի լուրջ բացերով հանդերձ։ Սրա մասին վկայում է գրանցված մահերի թիվը հիվանդացածների թվի հետ համեմատ։ Շուրջ 30 հիվանդացած մարդ, 5 մահ։ Այսինքն՝ հիվանդացած մարդկանց 1/6-րդը կամ 17 տոկոսը։ Համեմատության համար՝ Չինաստանում 3-4 տոկոս է։

Իսկ առջևում Նովրուզն է, որի ժամանակ կտրուկ ավելանում է իրանցի զբոսաշրջիկների հոսքը Հայաստան, իսկ դրա հետ մեկտեղ նաև կորոնավիրուսի ներթափանցման հավանականությունն է բարձրանում։

Դրան հաջորդելու է Հայաստանում սպասվող սահմանադրական հանրաքվեն, քվեարկությունը, իսկ եթե սրան էլ գումարենք քարոզչության շրջանը յուր հանրահավաքներով ու բակային հանդիպումներով, ապա ստեղծվելու են «все слагаемые для идеального шторма»։

Իրավիճակը ֆորսմաժորային է, կանխարգելիչ միջոցառումները ևս պետք է լինեն ֆորսմաժորային»:

5222 | 0
Facebook