Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հալեպի հեռավոր շրջանները վերականգնվում են

17:20, շաբաթ, 22 փետրվարի, 2020 թ.
Հալեպի հեռավոր շրջանները վերականգնվում են

Սիրիայի Հալեպ քաղաքում սկսվել է զինյալների հետ դիմակայության ժամանակ խարխլված սահմանային շրջանների վերականգնումը: Կոմունալ ոլորտի առաջին աշխատակիցները դուրս են եկել Զահրա բնակավայրի փողոցներ, և ութ տարվա ընթացքում առաջին անգամ այնտեղ սկսվել են բարեկարգման աշխատանքները:

«Ընդհանուր առմամբ, վերականգնումն արագ է, և շուտով ես ձեզ կհրավիրեմ սուրճի՝ այստեղ գտնվող իմ գրասենյակ»,-լրագրողներին խոստացել է Հալեպի փոխքաղաքապետ Ահմադ Քադուրը: Նա գալիս է այս թաղամաս գրեթե ամեն օր:

Էքսկավատորները փողոցները մարքում են անվադողերից, տակառներից և հողից, քանդում են բարիկադները, բուլդոզերները մաքրում են ճանապարհները: Այժմ Հալեպի արվարձաններից դեպի Զահրա բնակավայր տանող ճանապարն ազատ է երթևեկության համար: Զահրայի այս հատվածում ամբողջական մնացած տները քիչ են: Այս փողոցը եղել է պատերազմի ժամանակ ամենածանրաբեռնվածը: Ժամանակին էլիտար և թանկ բնակարաններով հարուստ բնակավայրը վերածվել է գնդակոծման թիրախի:

Հանգիստ, չվախենալով գրոհայինների կրակի տակ ընկնելուց, հեռախոսային օպերատորներն այսօր նույնպես աշխատում են: Նրանք վերանորոգում են վնասված գծերը:

6667 | 0
Facebook