Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սա՞ է ձեր «երրորդ ճանապարհը»». Էդգար Առաքելյան

21:35, շաբաթ, 22 փետրվարի, 2020 թ.
«Սա՞ է ձեր «երրորդ ճանապարհը»». Էդգար Առաքելյան

Քաղաքագետ Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարց՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը.

Հարգելի ԼՀԿ, դուք Սահմանադրության փոփոխության հանրաքվեին չմասնակցելու ձեր դիրքորոշումը բացատրեցիք նրանով, որ այն, ըստ ձեզ, հակաիրավական գործընթաց է։ Ի հեճուկս դրա, «ՈՉ»-ի շտաբից հաստատել են այն լուրը, որ դուք օգնելու եք նրանց տեղամասային հանձնաժողովների ձևավորման հարցում, խոսքն այն նույն հանրաքվեի տեղամասային հանձնաժողովների մասին է, որը դուք անվանում եք հակաիրավական գործընթաց։
     Հարց. Չե՞ք կարծում, որ հանրաքվեի անցկացումը անվանելով հակաիրավական գործընթաց և այդ պատրվակով պաշտոնապես հայտարարելով, որ չեք մասնակցում այդ գործընթացին, դուք իրականում քողարկում եք ի սկզբանե «Ոչ» լինելու ձեր դիրքորոշումը, քանզի հանձնաժողովների մակարդակում մասնակցությունը արդեն նշանակում է մասնակցություն բուն գործընթացին, որը դուք բնութագրել եք որպես հակաօրինական։
     Չե՞ք կարծում, որ մասնակցելով, ձեր կողմից բնութագրվող, հակաօրինական գործընթացին կամ դրա որևէ մասին, դուք լեգիտիմացնում եք ձեր իսկ կողմից բնութագրված հակաօրինական գործընթացը։
     Եվ, այնուամենայնիվ, եթե պետք է մասնակցեիք ձեր կողմից բնութագրված հակաօրինական գործընթացին, ինչո՞ւ եք աջակցում նախկին իշխանության վերջին մնացորդների փրկությանը լծված «Ոչ»-ի շտաբին և ոչ թե հանրության ճնշող մեծամասնության համակրանքը վայելող «Այո»-ի շտաբին։ Սա՞ է ձեր «երրորդ ճանապարհը»։
     Չե՞ք կարծում, որ ձեր կողմից հայտարարված «երրորդ ճանապարհը» գրեթե ամբողջությամբ համընկնում է նախորդ իշխանությունների ճանապարհի հետ»:

5999 | 2
Facebook