Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#Brexit-ի պատճառով ԵՄ-ն չի կարողացել համաձայնեցնել բազմամյա բյուջեն

15:35, շաբաթ, 22 փետրվարի, 2020 թ.
#Brexit-ի պատճառով ԵՄ-ն չի կարողացել համաձայնեցնել բազմամյա բյուջեն

Եվրամիության 27 երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարները չեն կարողացել պայմանավորվել Բրյուսելում կայացած գագաթնաժողովում՝ 2021-2027 թվականների բազմամյա բյուջեի շուրջ, հայտնում է Kleine Zeitung-ը:

Եվրախորհրդի ղեկավար Չարլզ Միշելի խոսքով, Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս գալուց հետո բյուջեի պակասուրդը կազմել է 60-75 միլիարդ եվրո: Այս առումով բանակցությունները ընթացել են ծայրաստիճան բարդ:
     «Մենք վերջին օրերի, շաբաթների ընթացքում շատ ջանքեր գործադրեցինք համաձայնության գալու համար: Մենք, ցավոք, տեսանք, որ անհնար է, մեզ ժամանակ է պետք»,-հայտարարել է Միշելը:
     Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ կողմերը դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու՝ համաձայնեցնելու բյուջեն:

Ըստ Lայենի, մինչ այս տարվա վերջ երկրները պետք է պայմանավորվածություն ձեռք բերեն, հակառակ դեպքում ԵՄ-ն ռիսկի է դիմում մնալ առանց բյուջեի:

9858 | 0
Facebook