Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սանդերսը Պուտինին խորհուրդ է տալիս «հեռու մնալ» ԱՄՆ ընտրություններից

13:30, շաբաթ, 22 փետրվարի, 2020 թ.
Սանդերսը Պուտինին խորհուրդ է տալիս «հեռու մնալ» ԱՄՆ ընտրություններից

ԱՄՆ Վերմոնտ նահանգը ներկայացնող Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Բեռնի Սանդերսը մեկնաբանել է The Washington Post-ում հրապարակված հոդվածը, որում ասվում է, որ Ռուսաստանը փորձում է միջամտել նախագահական քարոզարշավին և օգնել իրեն: Սանդերսը կոչ է արել Ռուսաստանին «հեռու մնալ ԱՄՆ ընտրություններից»,-հայտնում է BBC News-ը: Քալիֆորնիա նահանգի Բեյկերսֆիլդ քաղաքում ունեցած ելույթի ժամանակ Սանդերսը հայտարարել է, որ ԱՄՆ որոշ պաշտոնյաներ իրեն ավելի վաղ տեղեկացրել էին իր քարոզարշավին միջամտելու Ռուսաստանի փորձերի մասին: «Անկեղծ ասած, ինձ չի հետաքրքրում, թե ում է Պուտինը ցանկանում տեսնել որպես նախագահ»,- նշել է Սանդերսը: «Իմ ուղերձը Պուտինին պարզ է. Հեռու մնացե՛ք ԱՄՆ ընտրություններից, և որպես նախագահ, ես հոգ կտանեմ դրա մասին»:

9179 | 0
Facebook