Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շվեյցարիայի նախագահն իր տարեդարձի օրը հրավիրել է իր հետ նույն օրը ծնվածներին

09:40, շաբաթ, 22 փետրվարի, 2020 թ.
Շվեյցարիայի նախագահն իր տարեդարձի օրը հրավիրել է իր հետ նույն օրը ծնվածներին

Շվեյցարիայի նախագահ Սիմոնետա Սոմարուգան իր ծննդյան 60-ամյակին հրավիրել է երկրի բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ծնվել են 1960 թվականի մայիսի 14-ին, հայտնում է The Local պարբերականը:
     Միջոցառման հրավիրված մասնակիցներին հարկավոր է գրանցվել նախագահի կայքում ու ներբեռնել իրենց անձնագրի պատճեն:

Մայիսի 14-ին Շվեյցարիայի նախագահը կդառնա 60 տարեկան: 1960-ին Շվեյցարիայում ծնվել է 94372 երեխա, հետևաբար, միջինում օրական մոտ 260 շվեյցարացի է ծնվել, ու մոտավորապես այդքանն էլ իրավունք ունեն մասնակցել Սոմարուգանի տարեդարձին:

8865 | 0
Facebook