Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Պաշտոնյաների խոսքը պետք է գրական հայերեն լինի, ա-երով խոսելը դրանում չպետք է տեղ ունենա». Դավիթ Գյուրջինյան

00:00, շաբաթ, 22 փետրվարի, 2020 թ.
«Պաշտոնյաների խոսքը պետք է գրական հայերեն լինի, ա-երով խոսելը դրանում չպետք է տեղ ունենա». Դավիթ Գյուրջինյան

«Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ՀՀ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանն անդրադարձել է բարձրաստիճան պաշտոնյաների ելույթներին, նրանց լեզվաոճական առանձնահատկություններին:

«Մարդիկ կան, որոնք ճիշտ են խոսում, բայց նրանց լսել չի լինում, որովհետև խոսքը բնական, կենդանի, հյութեղ չէ: Որոշ քաղաքական գործիչներ հստակորեն ձևակերպված հարցի շուրջ երկար-բարակ պտույտներ անելով՝ այդպես էլ բուն նյութին չեն անդրադառնում: Լավ խոսքն անպայման պետք է տրամաբանական կառուցվածք ունենա»,- ասել է Դավիթ Գյուրջինյանը:

Նրա խոսքով՝ Կառավարության և ԱԺ-ի նիստերում հաճախ հնչում է խոսք, որն ունի ժողովրդախոսակցական և բարբառային տարրեր. «Ա-երով խոսելը մերժելի է, գրական հայերենը չի ընդունում դա: Հրապարակային, պաշտոնական խոսքը պիտի իր հիմնական հատկանիշներով գրական լինի»,- ասել է Գյուրջինյանը:

Լեզվաբանի խոսքով՝ ՀՀ վարչապետի բանավոր խոսքը, որպես կանոն, լավն է, թեև Կառավարության նիստերին նա հաճախ է շեղվում գրական հայերենի կանոններից, գործածում օտարաբանություններ, ինչն ավելի շատ հոգեբանական ազդակների և իրադրական ոճի թելադրանք է, իրավիճակով պայմանավորված լուծում:

Մանրամասները` տեսանյութում:

«Պաշտոնյաների խոսքը պետք է գրական հայերեն լինի, ա-երով խոսելը դրանում չպետք է տեղ ունենա». Դավիթ Գյուրջինյան
4637 | 1
Facebook