Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Առաջին անգամ Հայաստանում հայ գիտնականը շահել է Մարի Սկլոդովսկա-Կյուրի անհատական կրթաթոշակը

00:25, շաբաթ, 22 փետրվարի, 2020 թ.
Առաջին անգամ Հայաստանում հայ գիտնականը շահել է Մարի Սկլոդովսկա-Կյուրի անհատական կրթաթոշակը

Առաջին անգամ Հայաստանում հայ գիտնական, բույսերի գենետիկ Աննա Նեբիշը շահել է ԵՄ Հորիզոն 2020 Մարի Սկլոդովսկա-Կյուրի անհատական կրթաթոշակը, տեղեկացնոմ է ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայությունը: Աննա Նեբիշը խաղողի գենետիկայի հետազոտություններով զբաղվում է ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում և ԵՊՀ գենետիկայի և բջջաբանության ամբիոնում: Այս կրթաթոշակի շնորհիվ Աննա Նեբիշը ժամանակակից մեթոդներով կիրականացնի խաղողի գենետիկայի ուսումնասիրություններ նոր գեներ հայտնաբերելու նպատակով: Նոր բազմակողմանի ուսումնասիրությունները նախատեսվում է իրականացնել Իսպանիայի Լոգրոնյո քաղաքի Խաղողի և գինու հետազոտությունների ինստիտուտում: Արդյունքները թույլ կտան ստանալ խաղողի նոր սորտեր ոչ թե քիմիական նյութերի ազդեցությամբ, այլ խաղողի սելեկցիայի և գենետիական ինժեներիայի աշխատանքների շնորհիվ, ինչը նորարարական լուծումներ կառաջարկի խաղողագործության և գինեգործության զարգացման համար:

6242 | 0
Facebook