Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մարտին Ջհանգիրյանը հրամայել է թուրքերի հետ առքուվաճառք իրականացնել». Թ. Ենոքյան

01:05, շաբաթ, 22 փետրվարի, 2020 թ.
«Մարտին Ջհանգիրյանը հրամայել է թուրքերի հետ առքուվաճառք իրականացնել». Թ. Ենոքյան

Լրագրող Թեհմինե Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լուսանկարում փոխգնդապետ Մարտին Ջհանգիրյանն է՝ պարգևատրվել է Սերժ Սարգսյանի կողմից։
     Սպանված Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Գազարյանը, ում հաճախ եք տեսնում Կառավարության դիմաց ցույցերին, նախագահականի դարպասների մոտ, ԱԺ-ում պայքարելիս, համոզված է, որ այս մարդն է եղել հրաման արձակողը, որին չենթարկվելու պարագայում, զինվորները ծեծի էին ենթարկվում։ Մայրը բազմիցս ահազանգել է, որ 2010 թվականի դեկտեմբերի 14-ին իր որդին վերջին անգամ, երբ իրեն զանգել է, ասել է, որ հրաման է իջեցվել սույն անձի կողմից, որ թուրքերի հետ առքուվաճառք պետք է իրականացվեր, կինը զգուշացրել է որդուն, որ հեռու մնա, ոչինչ չանի, Արթուրն ասել է, թե եթե չենթարկվեմ, կծեծեն, կսպանեն։ Մայրը համոզված է, որ իր որդին չի ենթարկվել հրամանին, ինչի հետևանքով դաժան ծեծի է ենթարկվել։ Կնոջ ձեռքին եղած լուսանկարները դիահերձարանից ու հոսպիտալից բազաթիվ հարցեր են առաջացնում, որոնց պատասխանը իրավապահ համակարգը չունի։ Այս գործի քննությունը կասեցված է։ Ինչքանով են այս ասվածները քննության առարկա դարձել։
     Արթուր Ղազարյանը արժանացել է սև բերետի, որի հանձման արարողությունը նկարահանվել է, կից ներկայացնում եմ լինքով։
     Նյարդերից թույլ մարդկանց խորհուրդ չի տրվում նայել տեսանյութերը։

«Փուչիկ Արդարադատություն» ֆիլմը Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»: 
| | |
8758 | 0
Facebook