Խնդրում ենք սպասել...

Համացանց

Հանրային պահանջի արշավ՝ Մեծ Այրում գյուղում

23:45, ուրբաթ, 21 փետրվարի, 2020 թ.
Հանրային պահանջի արշավ՝ Մեծ Այրում գյուղում

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն և «SOS Մեծ Այրում» շարժման անդամները 2020 թվականի փետրվարի 25-ին, ժամը 13:00-ին, իրականացնելու են հանրային պահանջի արշավ ՀՀ Լոռու մարզի Մեծ Այրում գյուղում, հաջակցություն և պաշտպանություն Դանիելյանների ընտանիքի փոխհատուցման տրամադրման պահանջի: Այս մասին տեղեկանում ենք «Լոռու մարզի աշակերտների տրանսպորտային և աշխարհագրական դժվարություններ» ֆեյսբուքյան էջից:

Հայատարարության մեջ ասված է. «Դանիելյանների ընտանիքը պահանջում է՝
     1. Ստանալ փոխհատուցում բնակության և մշակման նպատակով ոչ պիտանի դարձած բնակարանի և տնամերձ հողամասի դիմաց, որպեսզի կարողանա այլ վայրում գնել բնակարան և տեղափոխվել աղտոտված տարածքից։
     2. Անցկացնել ընտանիքի անդամների առողջության գնահատում և խորքային բուժզննում։ Հիվանդությունների առկայության պարագայում ապահովել ընտանիքի անդամների անվճար լիարժեք բուժումը։
     3. Ստանալ փոխհատուցում առողջությանը պատճառված վնասների համար։
     Կոչ ենք անում բոլորին միանալ այս արշավին և աջակցել Դանիելյաններին իրավունքների պաշտպանության հարցում: Դանիելյաններին աջակցության հանրային արշավը կմեկնարկի փետրվարի 25-ին Դանիելյանների տան մոտից»:

4186 | 0
Facebook