Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Երբեք սահմանադրությունն այսչափ կարևոր չի եղել քաղաքացու համար». Արման Բաբաջանյան

01:35, շաբաթ, 22 փետրվարի, 2020 թ.
«Երբեք սահմանադրությունն այսչափ կարևոր չի եղել քաղաքացու համար». Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սահմանադրական ճգնաժամը հանրաքվեի միջոցով հաղթահարելու տարբերակի ամենակարևոր բաղադրիչն այն է, որ դրա հիմնական սուբյեկտը դառնում է հասարակությունը, ՀՀ քաղաքացին, որը ինքն է իրեն վերադարձնելու իրենից խլված Սահմանադրությունն ու սահմանադրական կարգը։

Սա չափազանց կարևոր իրողություն է, ինչպես այն արձանագրումը, որ նախկինում երբեք սահմանադրությունն այսչափ կարևոր չի եղել քաղաքացու համար։ Սա կրկնակի կարևոր է այն առումով, որ իրականության մեջ պետության և քաղաքացու միջև միակ պայմանագիրը լայն իմաստով հենց Սահմանադրությունն է, որը պետք է գործի անխախտ, առանց տարընկալումների։

Ապրիլի 5-ին հասարակությունը կնքելու, վերակնքելու է պետության հետ այդ դաշինքը, վերադարձնելու է իրենից խլված այդ պայմանագիրը»:

4023 | 0
Facebook