Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Չարաբաստիկ շոուի խիստ բացասական կողմերը». Արմեն Աշոտյան

19:25, ուրբաթ, 21 փետրվարի, 2020 թ.
«Չարաբաստիկ շոուի խիստ բացասական կողմերը». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ իշխանական քարոզչամեքենան շարունակում է ապարդյուն ջանքերը՝ Մյունխենյան հանդիպումը որպես ձեռքբերում մատուցելու, իսկ Փաշինյանն անձամբ այն շրջադարձային համարեց, ստիպված եմ կրկին կարճ հիշեցնել այդ չարաբաստիկ շոուի՝ հրապարակման ենթակա խիստ բացասական կողմերը`

1. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափից դուրս խնդրի ցանկացած քննարկում երկրների առաջին դեմքերի մակարդակով անընդունելի է, քանզի ջուր է լցնում տարիներ տևող ադրբեջանական ջանքերին Արցախի հարցը հանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից:

2. Տվյալ հանդիպումը հրամցնել որպես Արցախյան բանակցությունների բովանդակության հանրայնացում, իրազեկում և թափանցիկություն զավեշտալի է, որովհետև Փաշինյանի և Ալիևի ելույթներից իրականում մենք գրեթե ոչինիչ չիմացանք բանակցային բուն նյութի մասին:

3. Փաշինյանը կրկին խուսափեց հստակ ներկայացնելուց իր առարկայական տեսլականն Արցախի խնդրի վերաբերյալ:

4. Մյունխենը ոչ միայն չնպաստեց խնդրի կարգավորման շուրջ կոնստրուկտիվ մթնոլորտի ամրապնդմանը, այլև Ալիևին հրապարակային հարթակ տվեց առավել ծայրահեղական դիրքորոշումների առաջխաղացման և լեգիտիմացման համար:

5. Իմիջային կորուստները, կապված ադրբեջանցիների անպատասխան անվայելուչ պահվածքի, Փաշինյանի վատ անգլերենի և այլնի հետ նույնպես մեզ միավորներ չեն բերել:

Սա դեռ միայն այն մասն է, որ կարելի է հրապարակավ ներկայացնել, հաշվի առնելով Հայաստանի իշխանությունների կողմից անտեսված, բայց ադրբեջանական կողմից ինտենսիվ վարվող քարոզչական պատերազմը մեր դեմ»:

5568 | 3
Facebook