Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 06 ապրիլի, 2020 թ.

Իրադարձություններ

Մարզիկների արձագանքը՝ մինչև 2050թ. օլիմպիական 25 մեդալ ունենալու հեռանկարին

14:45, ուրբաթ, 21 փետրվարի, 2020 թ.
Մարզիկների արձագանքը՝ մինչև 2050թ. օլիմպիական 25 մեդալ ունենալու հեռանկարին

Արդեն հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարգևատրել է 2019 թվականի 10 լավագույն մարզիկներին: Պարգևատրման արարողությունից հետո ծանրամարտի օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանn ասել է, որ 2020 թվականի իր խնդիրը համարում է Եվրոպայի եռակի չեմպիոն հռչակվելը, հետո արդեն գնալ օլիմպիական ոսկու հետևից:

«Շատ մարտական եմ տրամադրված. առաջ աստված, ամեն ինչ լավ կստացվի»,- ասել է ծանրամարտիկը:

Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է մինչև 2050-ն առնվազն 25 օլիմպիական մեդալ ունենալու դրված նշաձողը, մարզիկը պատասխանել է. «Ինչո՞ւ չէ, շատ լավ տվյալներ ունենք, շատ լավ երիտասարդներ ունենք, ովքեր կարող են ոսկե մեդալներ նվաճել, բայց ամենակարևորը՝ դրա համար պայմաններ են պետք, որպեսզի այդ ամեն ինչը շատ բարեհաջող և գեղեցիկ ստացվի»:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանն էլ ասել է, թե չի հիշում՝ քանի անգամ է հայտնվել 10 լավագույն մարզիկների ցանկում, սակայն ամեն անգամ իր համար պատիվ է՝ լինել երկրի լավագույն մարզիկը:
     «Այդ 25-ից եթե մեկն իմը լինի՝ շատ լավ կլինի»,- կեսկատակ- կեսլուրջ ասել է նա՝ անդրադառնալով վարչապետի նշած հեռանկարին:

Ալեքսանյանն աշխարհի եռակի չեմպիոն է, Եվրոպայի՝ հնգակի, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (2012) և 2016 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, Եվրոպական խաղերի չեմպիոն:

Մարզիկների արձագանքը՝ մինչև 2050թ. օլիմպիական 25 մեդալ ունենալու հեռանկարին
Մարզիկների արձագանքը՝ մինչև 2050թ. օլիմպիական 25 մեդալ ունենալու հեռանկարին

Հիշեցնենք՝ երեկվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Կառավարությունը սպորտի նկատմամբ ընկալումը և վերաբերմունքը պետք է փոխի. «ՀՀ մինչև 2050թ. զարգացման ռազմավարության նախագծի մեջ առաջարկել եմ կետ ֆիքսել, որ ՀՀ-ն պետք է ունենա առնվազն 25 օլիմպիական մեդալ, նվաճի շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումն ու ֆուտբոլի ազգային հավաքականը պետք է դառնա Աշխարհի և/կամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր»,- ասել էր նա:

Մարզիկների արձագանքը՝ մինչև 2050թ. օլիմպիական 25 մեդալ ունենալու հեռանկարին
Մարզիկների արձագանքը՝ մինչև 2050թ. օլիմպիական 25 մեդալ ունենալու հեռանկարին

| | |
6474 | 0
Facebook
COMMENT.am