Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«25 հոգու ասել են՝ ազատման դիմում գրեք որպես ցուցարար». ահազանգ

11:45, ուրբաթ, 21 փետրվարի, 2020 թ.
«25 հոգու ասել են՝ ազատման դիմում գրեք որպես ցուցարար». ահազանգ

MAMUL.am-ը ահազանգեր է ստացել Հրազդանի ցեմենտի գործարանի աշխատակիցներից, ովքեր բողոքում են աշխատավարձերի չվճարումից: Նրանք նշում են, որ անցյալ տարվա նոյեմբեր ամսվա իրենց հասանելիք 55 հազար դրամ աշխատավարձից դեկտեմբերի 5-ին վճարել են 50 հազար դրամը, իսկ դեկտեմբերի 28-ին տվել են մնացյալ 5 հազար դրամը: Իսկ օրեր առաջ էլ հայտարարել են, թե այս ամիս աշխատավարձ չի լինելու:

«Հիմա մենք ումից հարցնում ենք պատճառը, ասում են՝ մենք էլ չգիտենք: Գործարանի տերը՝ Կոլյա Խաչատուրովն է, նրա հետ չենք կարողանում լեզու գտնենք, որ իմանանք՝ պատճառն ի՞նչ է, որ ժողովրդին աշխատավարձ տալը միշտ հետին պլանում է մնում: Պատճառաբանություններ են բերում, թե լույսն ու գազը կանջատեն: Գործարանի աշխատած ժամանակ ցեմենտը վաճառվում է, ասում են՝ ցեմենտը չի վաճառվում: Տնօրենին բողոքում ենք՝ ասում է՝ ես ոչ մի բանից տեղյակ չեմ, ես ընդամենը կատարածու եմ»,-ասաց գործարանի աշխատակիցը:

Ըստ աշխատակցի՝ Կոլյա Խաչատուրովը ժամանակին մարել է 7-8 ամսվա աշխատավարձերի պարտքը, սակայն հիմա կարծես վերադառնում են այն ժամանակները, երբ պարբերաբար գործարանի աշխատակիցները չէին վարձատրվում կատարած աշխատանքի համար:

«Ով մոտենում է, աշխատավարձ է ուզում, 20-25 օր հետո կրճատման պատճառաբանությամբ ազատում են աշխատանքից: 25 հոգու ասել են՝ ազատման դիմում գրեք որպես ցուցարար: Որտեղ դիմում ենք, ասում են՝ մենք չենք կարող այդ հարցը լուծել: Բա էդպես եք անում, որ ժողովուրդը փախած գնում է երկրից: Եթե այս հարցը չլուծվեց, գործարանի ժողովուրդը մինչև վարչապետ գնալու է»,-նշեց գործարանի աշխատակիցը:

| | |
5310 | 0
Facebook
COMMENT.am