Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Թուրքերը կիսով չափ գրավել են Իդլիբի շրջանի Ալ-Նայրաբ քաղաքը». Կարեն Հովհաննիսյան

18:35, հինգշաբթի, 20 փետրվարի, 2020 թ.
«Թուրքերը կիսով չափ գրավել են Իդլիբի շրջանի Ալ-Նայրաբ քաղաքը». Կարեն Հովհաննիսյան

Ռազմագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ըստ որոշ աղբյուրների` թուրքական զորքը և Թուրքիայի աջակցությունը վայելող ռազմական խմբավորումներն այսօր կեսօրից հետո անցել են ինտեսիվ հարձակման: Հրթիռակոծել են Իդլիբի շրջանի Ալ-Նայրաբ քաղաքը, ինչի արդյունքում այժմ քաղաքի կեսը գտնվում է թուրքերի վերահսկողության տակ: Այս պահին Ալ-Նայրաբում ցամաքային ռազմական գործողություններ են ընթանում:
     Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ սիրիական բանակը ռմբակոծում է Քումայնասի, Թալ Մուսայբինի և Արիհայի թուրքական հենակետերը, իսկ ռուսական ռազմօդուժը ռմբակոծում է Շահրանազի և Հորթա Ջաբալ Շաշաբուլի այն հենակետերը, որոնք գտնվում են թուրքական կողմի աջակցությունը վայելող ռազմական խմբավորումների ձեռքում»:

5563 | 0
Facebook