Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

IDBank-ի մասնաճյուղերն այսուհետ ավելի երկար կաշխատեն

16:30, հինգշաբթի, 20 փետրվարի, 2020 թ.
IDBank-ի մասնաճյուղերն այսուհետ ավելի երկար կաշխատեն

Հաշվի առնելով հաճախորդների պահանջմունքները՝ IDBank-ը որոշում է կայացրել աշխատել ավելի երկար։

Բանկի գործառնական տնօրեն Արման Ասատրյանի խոսքով՝ IDBank-ը երկարաձգել է գրեթե բոլոր մասնաճյուղերի աշխատանքային ժամերը․ «Շարունակելով թվայնացման գործընթացը, մենք մշտապես զարգացնում և կատարելագործում ենք մասնաճյուղային ցանցը։ Հաշվի առնելով ներկայիս կյանքի ռիթմն ու հաճախորդների աճող պահանջները՝ մենք մասնաճյուղերի վերազինմանը զուգահեռ ստեղծում ենք նաև սպասարկման առավել հարմար պայմաններ․ այդ է պատճառը, որ մեր գրեթե բոլոր (առայժմ բացառություն են կազմում միայն Էջմիածնի և Աբովյանի մասնաճյուղերը) մասնաճյուղերն այսուհետ կաշխատեն մինչև 20։00, իսկ նոր՝ Հյուսիսային 6 հասցեում բացված Ֆլագմանյան «Կենտրոն» մասնաճյուղը կաշխատի մինչև 22։00։ Նշված մասնաճյուղերը կաշխատեն նաև շաբաթ օրերին ժամը 10։00-16։00»,- նշել է Արման Ասատրյանը։

Ծառայությունների ցանկին, որոնք կարելի է ստանալ երեկոյան ժամերին և շաբաթ օրերին՝ ծանոթացեք այստեղ։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

6508 | 0
Facebook