Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանը մեկնաբանել է Իդլիբի շուրջ Ռուսաստանի և Թուրքիայի միջև բանակցությունները

15:20, հինգշաբթի, 20 փետրվարի, 2020 թ.
Էրդողանը մեկնաբանել է Իդլիբի շուրջ Ռուսաստանի և Թուրքիայի միջև բանակցությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է սիրիական Իդլիբում Ռուսաստանի և Թուրքիայի միջև բանակցությունների ընթացքը, գրում է Интерфакс գործակալությունը:

«Դժբախտաբար, մինչ այժմ Իդլիբի հարցով Ռուսաստանի հետ ոչ մի հանդիպում չի անցել այն ճանապարհով, ինչ մենք ցանկանում էինք»,- հայտարարել է Էրդողանը:
     Նա շեշտել է, որ «բանակցությունները կշարունակվեն»:

«Այնուամենայնիվ, պարզ է, որ մենք շատ հեռու ենք ընդհանուր դիրքորոշում մշակելուց»,- հավելել է Թուրքիայի նախագահը:

Իր հերթին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Անկարայի համար Իդլիբի հարցի շուրջ ամենաբարձր մակարդակով աշխատելու Մոսկվայի պատրաստակամության մասին:

6719 | 0
Facebook