Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Զինվորը գրքից կարևոր է. մեր երեխաները հավի ճուտ չէին». սևազգեստ մայրերի բողոքի ակցիան

12:10, հինգշաբթի, 20 փետրվարի, 2020 թ.
«Զինվորը գրքից կարևոր է. մեր երեխաները հավի ճուտ չէին». սևազգեստ մայրերի բողոքի ակցիան

Կառավարության շենքի մոտ փետրվարի 20-ին բողոքի ակցիա են իրականացնում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները: Նրանք պահանջում են, որ իրենց ընդունի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հանդիպմանը ներկա լինեն Գլխավոր դատախազը, Քննչական կոմիտեի նախագահը, Պաշտպանության նախարարը:

«Զինվորը գրքից կարևոր է, մեր երեխաները հավի ճուտ չէին, որ սպանվեցին: Այս բոլոր սպանությունները սպաների գլխավորությամբ է լինում: Թող չասեն՝ զինվորն է զինվորին սպանել»,- ասաց զոհված զինվորներից մեկի մայրը:

Նրանց մոտեցավ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, լսեց պահանջը և ասաց. «Ինձնից հասնում է փոխանցել, կփոխանցեմ»:

5784 | 0
Facebook