Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 06 ապրիլի, 2020 թ.

Համացանց

«Ասում էր, որ արվեստի մարդն ընդդիմադիր պետք է լինի». Վահրամ Թոքմաջյան

14:05, հինգշաբթի, 20 փետրվարի, 2020 թ.
«Ասում էր, որ արվեստի մարդն ընդդիմադիր պետք է լինի». Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2008-ի մարտի մեկից հետո էր։ Մեր խմբի հավաքատեղին էն ժամանակ «Ակցեռնի» շենքի առաջին հարկում էր։ Կողքն էլ սոցապն էր։ Մեզ մոտ ոչ թե վհատված վիճակ էր, այլ խորքային անգոյություն։ Չէինք հասկանում, թե ինչ է հետո լինելու։ Էլ ինչի են ընդունակ։ Վհատված երբեք չենք էղել, քավ լիցի։ Եթե լինեինք, հիմա Հայաստանում չէինք լինի։
     Մեկ է մի օր, էլի հերթական էդ վիճակների մեջ նստած ենք, Մանարյանս հայտնվեց։ Պարզվեց` դուռն է շփոթել։ Չեք պատկերացնում, թե ինչքան ուրախացանք, ինչքան հանգստություն տվեց մեզ էդ մի ժամվա խոսակցությամբ, որքան անհագուրդ կլանեցինք մենք Մանարյանին։

Ինքն իր մասին, եթե չեմ սխալվում ասում էր, որ արվեստի մարդն ընդդիմադիր պետք է լինի։ Նա էն բացառիկներից էր, որն էդ բախտորոշ օրերին իշխանության քամակում չտեղավորվեց։ Էն ժողովրդի մոտ էր, որի շնորհիվ ինքը Մանարյանն էր, իսկ իր շնորհիվ, էդ ժողովուրդն ուներ մշակույթի մասնիկ։
     Գնա վարպետ ջան, գնա խաղաղությամբ»։

| | |
1528 | 0
Facebook
COMMENT.am