Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իլոն Մասկը քննադատել է սեփական հետազոտական լաբորատորիան

14:20, հինգշաբթի, 20 փետրվարի, 2020 թ.
Իլոն Մասկը քննադատել է սեփական հետազոտական լաբորատորիան

Ամերիկյան SpaceX և Tesla տեխնոլոգիական ընկերությունների համահիմնադիր և ղեկավար Իլոն Մասկը Twitter-ի էջում քննադատել է իր նորաստեղծ OpenAI ստարտափը, որը զբաղվում է արհեստական ինտելեկտի հետազոտություններով։

Միլիարդատիրոջ հայտարարության պատճառը MIT Technology Review ամսագրում տպագրված հոդվածն է, որում OpenAI-ը քննադատվում է փակ լինելու և սեփական գաղափարները դավաճանելու համար:

Մասկը, ի պատասխան հրապարակման, հայտարարել է, որ որևէ վերահսկողություն չունի OpenAI-ի նկատմամբ և քիչ բան գիտի ընկերության ընթացիկ աշխատանքների մասին: Սակայն, միլիարդատիրոջ կարծիքով, ստարտափին իսկապես պակասում է թափանցիկությունը: Մասկը հավելել է, որ նա իրականում չի հավատում OpenAI տեխնոլոգիայի անվտանգությանը:

8294 | 0
Facebook