Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Վարչապետի անգլերենից բողոքողները թող չմոռանան ցողունային բջիջներ քաշած «и всё-таки»-ին». Տարոն Չախոյան

11:10, հինգշաբթի, 20 փետրվարի, 2020 թ.
«Վարչապետի անգլերենից բողոքողները թող չմոռանան ցողունային բջիջներ քաշած «и всё-таки»-ին». Տարոն Չախոյան

Բլոգեր Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ալիևի հետ հանդիպման ժամանակ վարչապետի անգլերենից բողոքողները թող չմոռանան իրենց հայերենով կմկմացող շեֆերին...

Թող չմոռանան տեսախցիկի առաջ երկրում իշխանությունը զավթած պետության առաջին դեմք համարվող նախագահ կոչեցյալին, ով խոստովանում էր, որ աշխատանքի բերումով ՍՏԻՊՎԱԾ է հայերեն խոսել...

Թող չմոռանան «թարս բուսնած խիար»-ին ու ռուս լրագրողի հետ «и»-երի պոչը բռնած՝ քթերը ցողունային բջիջներ քաշած «и всё-таки»-ին:

Թե բա կմկմում էր, թան էլ չէ, փրթած մածուն...»:

Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ Վլադիմիր Պոզներին
12025 | 1
Facebook