Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սիրիայում ինչ որ նոր բան է պլանավորվում». Կարեն Հովհաննիսյան

10:20, հինգշաբթի, 20 փետրվարի, 2020 թ.
«Սիրիայում ինչ որ նոր բան է պլանավորվում». Կարեն Հովհաննիսյան

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարծում եմ՝ Սիրիայում ինչ-որ նոր բան է պլանավորվում: Քամիշլոյում և մնացած բոլոր բնակավայրերում, որտեղ կան ԻՊ-ի զինյալների բանտեր և որոնք գտնվում են քրդերի վերահսկողության տակ, կայացվել է որոշում, որպեսզի այդ զինյալների համար սկսվի դատավարություն: Հատկապես խոսքը գնում է օտարերկրյա զինյալների մասին, որոնց իրենց պետությունները հրաժարվել են ընդունել: Ըստ որոշ աղբյուրների՝ (ոչ պաշտոնական), նպատակ է դրվել, որպեսզի հնարավորինս արագ օտարերկրացի ԻՊ զինյալների «հարցը լուծել» և ուղարկել իրենց երկրներ, պատիժն իրենց երկրների բանտերում կրելու համար:
     Խոսվում է, որ սա նպատակ է հետապնդում բանտերը դատարկելու, որպեսզի չկրկնվի 2019թ-ի աշնան այն սցենարը, երբ Թուրքիայի հարձակումների պատճառով ԻՊ-ի շատ զինյալներ բանտերից փախան, քանի որ դրանք մնացել էին առանց հսկողության»:

4207 | 0
Facebook