Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մարդիկ կոնկրետ փոփոխություններ են ցանկանում տեսնել». Նորայր Նորիկյան

18:15, հինգշաբթի, 20 փետրվարի, 2020 թ.
«Մարդիկ կոնկրետ փոփոխություններ են ցանկանում տեսնել». Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուզում ենք փոխել մեր կյանքը, դարձնել այն ավելի լավ ու հարմարավետ:
     Ուզում ենք բեկում մտցնել մեր հանրային կյանքում՝ սկսած ճանապարհը սահմանված վայրով անցնելուց, վերջացրած փողոցներում աղբ չթափելուց:
     Ուզում ենք ստեղծել սոցիալական նոր միջավայր, որտեղ առաջնայինը կլինի մարդու իրավունքների լիակատար պաշտպանությունն ու իրացումը, որտեղ չեն լինի բյուրոկրատական քաշքշուկներ ու անհիմն ձգձգումներ:
     Նոր հեծանիվ հայտնագործելու անհրաժեշտություն չկա: Զարգացած ու անգամ հարևան պետությունները ծառայությունների մատուցման ոլորտում ստեղծել են առավելապես հարմարավետ միջավայր ու պայմաններ, երբ քաղաքացին ներս մտնելով մեկ վարչական շենք, կարող է օգտվել հարյուրից ավելի ծառայություններից:
     Ի՞նչն է խանգարում մեզ ստեղծել այդպիսի միասնական պալատներ, որտեղ կտրամադրվեն բազմաթիվ ծառայություններ:
     Միայն արդարադատության ոլորոտում կարելի է մեկ տարվա ընթացքում իսկական ԲԵԿՈՒՄ մտցնել:
     Նույն վարչական շենքում կազմակերպել ՔԿԱԳ-ի, նոտարական ծառայությունների, ռեգիստրի, կադաստրի, բանկերի, ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, պրոբացիայի, վարորդական իրավունքների ստացման, սոցիալական ծառայությունների և այլն:
     Ավելի՛ն, եթե գնում ենք համայնքների խոշորացման ճանապարհով, ինչո՞ւ նշված ծառայությունների որոշ մասի իրականացումը օրենսդրորեն չենք պատվիրակում կամ վերապահում համայնքներին՝ այդ ճանապահով հնարավորություն ստեղծելով մի կողմից մեծացնել համայնքների դերն ու նշանաությունը, մյուս կողմից հեշտացնելով համայնքների բնակիչների ծառայություններից օգտվելու հնարավորությունը:
     Աշխատել է պետք: Գուցե կարելի է տեղայնացնել, հաշվի առնել մեր առանձնահատկությունները, բայց պետք է աշխատել, տղեր՛ք:
     Մարդիկ կոնկրետ փոփոխություններ են ցանկանում տեսնել և կոնկրետ արդյունք…»:

4006 | 0
Facebook