Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Նոր կարգ․ ինչ է սպասվում պաշտոնյաներին մարտի 31-ից հետո. «Ժողովուրդ»

09:20, հինգշաբթի, 20 փետրվարի, 2020 թ.
Նոր կարգ․ ինչ է սպասվում պաշտոնյաներին մարտի 31-ից հետո. «Ժողովուրդ»

«Ինչպես հայտնի է, մինչև մարտի 31-ը գույքի և եկամուտների մասին հայտարարագիր ներկայացնելու ենթակա պաշտոնյաները այն պետք է ներկայացնեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս պահին դեռևս ընդունված չէ կառավարության՝ նոր հայտարարագրերի՝ հրապարակման ենթակա տվյալների ցանկը սահմանող կամ փոփոխող որոշումը։ Եվ ցանկը չվերանայելու դեպքում հնարավոր չի լինի հրապարակել հայտարարագիրը, քանի որ հայտարարագրերում լրացված տվյալների մի մասն է միայն ենթակա հրապարակման (այդտեղ առկա է անձնական տվյալների պաշտպանության խնդիր):

Այլ դեպքում հայտարարագրի հրապարակայնացման մասով կծագեն խնդիրներ, այսինքն՝ էլեկտրոնային հայտարարագիրը տեսականորեն կարող է լրացվել և հանձնվել, սակայն քանի դեռ հստակեցված չէ դրա՝ հրապարակման ենթակա տվյալների ցանկը, այն հնարավոր չի լինի հրապարակել»,- գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

6971 | 0
Facebook