Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆրանսիա

19:30, չորեքշաբթի, 19 փետրվարի, 2020 թ.
Կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆրանսիա

Նախօրեին Ֆրանսիայի նախագահ Էմանուեալ Մակրոնը հանդես է եկել կոշտ հայտարարությամբ ծայրահեղ իսլամի առնչությամբ։

Ըստ Մակրոնի՝ ծայրահեղ իսլամը հակասում է ազատության և հավասարության սկզբունքներին, որոնք առանցքային նշանակություն ունեն Ֆրանսիայում, գրում է Ermenihaber-ը։

Մակրոնը նմանատիպ երևույթների դեմ գործնական քայլերի մասին խոսելիս ասել է, որ այսուհետև Թուրքիայից և Ալժիրից իմամների (մահմեդական հոգևորականներ) մուտքը Ֆրանսիա կարգելվի։ Նախատեսվում է արգելել նաև այն մահմեդական երգիչների մուտքը, որոնք քարոզչական աշխատանքներ են տանում Ֆրանսիայի տարածքում Ռամազան տոնի ժամանակ։

Ռամազանը մահմեդականների լուսնային օրացույցի 9-րդ ամիսն է: Այն համարվում է սուրբ ամիս՝ հոգևոր մաքրության և ամենախիստ պասի ժամանակը:

4513 | 0
Facebook