Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է 17 տարվա ազատազրկման

15:25, չորեքշաբթի, 19 փետրվարի, 2020 թ.
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է 17 տարվա ազատազրկման

Հարավային Կորեայի Գերագույն դատարանը երկրի նախկին նախագահ Լի Մյոն Բակին (2008-2013) մեղավոր է ճանաչել և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել 17 տարի ժամկետով ազատազրկումը։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի յուրացման ու կաշառք ստանալու մեջ: Բացի այդ Լի Մյոն Բակին պետք է վճարի տուգանք՝ ընդհանուր 15,7 միլիոն դոլարի չափով, գրում է TAСС գործակալությունը։ Համաձայն հետաքննության՝ 78-ամյա Լի Մյոն Բակին կասկածվում է իր նախագահության տարիների ընթացքում DAS ավտոպահեստամասերի արտադրողի միջոցները յուրացնելու մեջ, որի ամենախոշոր բաժնետերը եղել է հենց նախագահը: Համաձայն մեկ այլ մեղադրանքի, նախագահության տարիներին նա կաշառք է ստացել Samsung Electronics-ից:

8153 | 0
Facebook