Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#Apple-ի բաժնետոմսերի գինն ընկել է գրեթե 2%-ով․ #CNBC

15:45, չորեքշաբթի, 19 փետրվարի, 2020 թ.
#Apple-ի բաժնետոմսերի գինն ընկել է գրեթե 2%-ով․ #CNBC

Apple-ի բաժնետոմսերի գինը սակարկությունների ավարտին նվազել է գրեթե 2%-ով: Ինչպես փոխանցում է CNBC հեռուստաընկերությունը, անկումը կապված է եռամսյակային շահույթի նվազման հետ, որի պատճառը նոր կորոնավիրուսի բռնկումն է։

NASDAQ էլեկտրոնային բորսայի կայքում տեղադրված տվյալների համաձայն՝ Apple-ի բաժնետոմսերի գինը նվազել է 5,95 դոլարով (1,83%) և ներկայումս կազմում է 319 դոլար: Նախորդ շաբաթ կայացած սակարկությունների ավարտին Apple-ի բաժնետոմսերի գինը մեկ բաժնետոմսի համար 324,95 դոլար էր, իսկ երեքշաբթի սակարկությունների ընթացքում արժեքը ընկել է՝ հասնելով մինչև 315.34 դոլարի:

2020 թվականի ֆինանսական տարվա առաջին եռամսյակի հաշվետվության համաձայն՝ կանխատեսվում էր, որ ընկերության եկամուտները կկազմեն մինչև 67 միլիարդ դոլար, գործառնական ծախսերը՝ 9,7 միլիարդ դոլար: Ըստ ընկերության՝ այս ցուցանիշն առաջին հերթին պայմանավորված է iPhone սմարթֆոնների մատակարարման սահմանափակմամբ և երկրորդ՝ Չինաստանում Apple-ի արտադրանքի պահանջարկի անկմամբ:

7680 | 0
Facebook