Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կոռուպցիոների որդին և դուստրը հիմնել են «Պրեմիում Կրեդիտ» վարկային կազմակերպությունը». Հայկ Գրիգորյան

10:20, չորեքշաբթի, 19 փետրվարի, 2020 թ.
«Կոռուպցիոների որդին և դուստրը հիմնել են «Պրեմիում Կրեդիտ» վարկային կազմակերպությունը». Հայկ Գրիգորյան

«Ազգային առաջընթաց» կուսակցության լրատվության ղեկավար Հայկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ասում էին՝ օրենք են ընդունելու ապօրինի հարստացման մասին, որով այն բոլորը, ովքեր չեն կարող հիմնավորել իրենց ունեցվածքի աղբյուրը, ապա պետք է վերադարձնեն բյուջե։ Հիմա մի օրինակ։ Երևանի նախկին քաղաքապետ, ըստ շրջանառվող մամուլի, հայտնի կոռուպցիոներ Երվանդ Զախարյանի որդին ու դուստրը հիմնել են ու ղեկավարում են մի վարկային կազմակերպություն՝ «Պրեմիում Կրեդիտ» անունով։

Ըստ օրենքի պահանջների` նման ընկերություն հիմնելու համար մի քանի միլիոն դոլար կապիտալ է պետք, էլ չասած շրջանառու վարկային միջոցների մասին։

Եթե կարդաք նրանց կենսագրությունը, կտեսնեք, որ ծնված օրվանից աշխատել են պետական կառույցներում, իհարկե, մաքսային, հարկային, դատախազություն և այլն։

Բայց հեղափոխական կառավարությունն ասում է՝ փաստեր չկան։

Մի հանրաքվե էլ սրա համար։ Փաստեր չկան շարքից»։

10066 | 1
Facebook