«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ կարծիքիս տարընկալումներ կան, հստակեցնեմ.
1. Այո, ՍԴ-ի հարցը հանրաքվեով լուծելը լեգիտիմ ու ողջունելի է: Չկա ժողովրդից բարձր իշխանություն:
2. Առանց ՍԴ-ի եզրակացության հարցը հանրաքվեի դնելը բխում է Սահմանադրության տրամաբանությունից (թեև հակասում է դրա որոշ կարգավորումներին) և չկար այլ ողջամիտ տարբերակ:
3. Այո, ՍԴ-ի հարցը լուծելու ավելի լավ եղանակներ կային, որոնք սակայն իշխանությունը ժամանակին բաց թողեց, քանզի պարզապես անփորձ էր:
4. Հանրաքվեն պետք է բավարարի ամենաբարձր ստանդարտներին և անթույլատրելի է նախընտրական քարոզչության որևէ կողմի նկատմամբ ատելության տարածումը:
5. Քաղաքացիական հասարակությունը պետք է լինի առավելագույնս բծախնդիր խախտումների նկատմամբ՝ հանրաքվեի արդյունքների որևէ շահարկման բացառման համար»: