Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լևոն Քոչարյանը՝ Վանեցյանի հետ համագործակցության ու «Ոչ»-ի ճամբարի մասին

15:35, երեքշաբթի, 18 փետրվարի, 2020 թ.
Լևոն Քոչարյանը՝ Վանեցյանի հետ համագործակցության ու «Ոչ»-ի ճամբարի մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, լրագրողների հետ զրույցում ասել է, որ չի հանդիպել քաղաքական հայտ ներկայացրած ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ. «Դժվար եմ պատկերացնում նման համագործակցությունը, չկա նման բան, եթե լինի, նոր պետք է դրա շուրջ մտածել»,- ասաց նա:

Հարցին՝ մասնակցություն ունենալո՞ւ եք հանրաքվեի անցկացման գործընթացին «Ոչ»-ի ճամբարում, Լևոն Քոչարյանը պատասխանեց. «Ո՛չ, մենք ոչ մի ճամբարի չենք միանալու. սա հակաիրավական գործընթաց է, որին չենք պատրաստվում մասնակցել»:

8759 | 2
Facebook