Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ախպերության սկզբունքը բանակում անելիք չունի». Անդրանիկ Քոչարյան

15:00, երեքշաբթի, 18 փետրվարի, 2020 թ.
«Ախպերության սկզբունքը բանակում անելիք չունի». Անդրանիկ Քոչարյան

«Փետրվար ամսին, այն ինչ տեղի ունեցավ Զինված ուժերում, մեզ բոլորիս ստիպել է և ստիպում է ամեն ինչ անել բանակի համար: Այսօր բանակը չպիտի թիրախավորել, այլ յուրաքանչյուրս պետք է լինի բանակի կողքին, որովհետև բանակն է, որ կայացնում է մեր ամբողջ անվտանգության համակագի կայուն լինելը»,- այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում բանակում առկա խնդիրների քննարկման ժամանակ հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Պետք է հասնենք այնպիսի մթնոլորտի, որ բանակում տիրի եղբայրության սկզբունքը՝ կառուցված կոնկրետ կանոնակարգային պահանջներով: Ախպերության սկզբունքը բանակում անելիք չունի»,- ասաց Ա. Քոչարյանը:

Տեսանյութը՝ Ազատության
«Բանակը չպիտի թիրախավորել». Անդրանիկ Քոչարյան Տեսանյութը՝ Factor TV-ի
3814 | 1
Facebook