Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Եթե ձգտում եք ոստիկանի վրայից մաքրել «ցույց ցրողի» պիտակը, կրթեք նրան». Գևորգ Գալստյան

14:30, երեքշաբթի, 18 փետրվարի, 2020 թ.
«Եթե ձգտում եք ոստիկանի վրայից մաքրել «ցույց ցրողի» պիտակը, կրթեք նրան». Գևորգ Գալստյան

Քաղաքագետ Գևորգ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չեմ կարծում, որ ոստիկանական համակարգը կառուցվածքային փոփոխությունների ենթարկելը կբարձրացնի դրա արդյունավետությունը, առավել ևս չեմ կարծում, որ կառուցվածքային փոփոխությունը կարող է փոխել ոստիկանի և ոստիկանության հանդեպ հայ հասարակությունում գերակշռող և, ինչ-որ չափով, կարծրացած վերաբերմունքը: Հատկապես ոստիկանությունը ՀՀ-ի այն հիվանդ օրգանիզմներից է, որի բուժման ամենաարդյունավետ միջոցը կլինի վերադարձն ազգային գաղափարախոսության հիմքերին: Այս համատեքստում կարևոր է նշել, որ «ոստիկանապետի տեղակալին» կամ «տեղակալի տեղակալին» ոստիկանության ղեկավար նշանակելով, ոստիկանական համակարգն իր դիրքերն ավելի կամրապնդի անդունդում: Եթե կա ոստիկանության և ոստիկանի հանդեպ հասարակությունում դրական վերաբերմունք ձևավորելու իրական ցանկություն, ապա հարկավոր է ոստիկանության ղեկավարումը հանձնել ազգային գիտակցությամբ սպայի, որի փնտրտուքների տիրույթը կարելի է նաև ընդարձակել: Եթե ձգտում եք ոստիկանի վրայից վերջնականապես մաքրել «ցույց ցրողի» պիտակը, կրթեք կամ վերակրթեք նրան ազգային գաղափարների հիմքով: Եվ դա կլինի ամենահեղափոխական քայլերից մեկը, որ կարելի է երբևէ պատկերացնել»:

3893 | 0
Facebook