Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կայացվեցին մի շարք կարևոր, այդ թվում կադրային որոշումներ». Նիկոլ Փաշինյան

09:40, երեքշաբթի, 18 փետրվարի, 2020 թ.
«Կայացվեցին մի շարք կարևոր, այդ թվում կադրային որոշումներ». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ կառավարությունում քննարկում ունեցանք այս տարվա ընթացքում բանակում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ: Կայացվեցին մի շարք կարևոր, այդ թվում կադրային որոշումներ:

Այս ֆոնին՝ հարկ եմ համարում ընդգծել, որ 2019-ին բանակում արձանագրված մահվան դեպքերի պատմական մինիմում ենք ունեցել: Եվ մեր խնդիրն է այս դինամիկան պահպանել:

Սրա համար, սակայն, կարևոր եմ համարում բանակի շուրջ նյարդային մթնոլորտի բացառումը: Չկա բանակ-հասարակություն բաժանում: Մենք մեկ մարմին ենք, մեկ ընտանիք, մեկ օրգանիզմ: Եվ մենք կհաղթենք:

Փա՛ռք Հայոց փառապանծ բանակին»:

10786 | 0
Facebook