Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ծառուկյանը հանդիպել է Վանեցյանին. «Իրատես»

09:30, երեքշաբթի, 18 փետրվարի, 2020 թ.
Ծառուկյանը հանդիպել է Վանեցյանին. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Հանրաքվեին մասնակցել չցանկացող Գագիկ Ծառուկյանն օրերս, մեր տեղեկություններով, հանդիպել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին:

Թե որն է եղել նրա հանդիպման պատճառը, մեզ չհաջողվեց ճշտել: Սակայն ակնհայտ է, որ ընդդիմադիր ուժ ստեղծելու ցանկություն հայտնած Վանեցյանի հետ հաստատ «իշխանահաճո» զրույցների համար չէ, որ Ծառուկյանը նրա դուռն է գնացել:

Նույն աղբյուրի պնդմամբ, ԲՀԿ առաջնորդը հայտնվել է անհարմար իրավիճակում. մի կողմից չի կարող բացահայտ պատերազմել Փաշինյանի հետ, քանի որ հարկային ստուգումները նոր, «ահասարսուռ» թափ կհավաքեն, հին գործարքները ջրի երես դուրս կգան, մյուս կողմից էլ չի ցանկանում իշխանության քայլերին մասնակից դառնալ»:

Մանրամասները՝ թերթի համարում:

9529 | 1
Facebook