Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«ՍԴ այս կազմի հրաժարականի դեպքում արագ կձևավորվի նոր ՍԴ կազմը». Ռուստամ Բադասյան

00:30, երեքշաբթի, 18 փետրվարի, 2020 թ.
«ՍԴ այս կազմի հրաժարականի դեպքում արագ կձևավորվի նոր ՍԴ կազմը». Ռուստամ Բադասյան

Խորհրդարանական ընդդիմադիր ուժերից որևէ մեկը «Ոչ»-ի շտաբ չձևավորեց։ «Առաջին լրատվական»-ի եթերում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ եթե «Ոչ»-ի շտաբ չձևավորվի, դա չի կարող խնդիրներ հարուցել. «Դա օրենքով սահմանված հնարավորություն էր, որից ընդդիմադիր խմբակցությունները կարող էին օգտվել, բայց որոշում է կայացվել չօգտվել»,- ասել է նա:
     Նրա խոսքով՝ սահմանված ժամկետում «Ոչ»-ի քարոզչության կողմ կարող է ձևավորել նաև առնվազն 50 քաղաքացիներից բաղկացած խումբը. «Սակայն եթե «Ոչ»-ի շտաբ չձևավորվի, դրա բացակայությունը որևէ իրավական հետևանք չի ունենա»,- նշել է նա:

Դիտարկմանը, թե ընդդիմախոսների կարծիքով՝ այս պարագայում հանրաքվեն հակասահմանադրական է, Բադասյանն արձագանքել է. «Երբ սահմանադիրը՝ բարձրագույն իրավաբանական ուժով փաստաթուղթ ընդունելու իրավասություն ունեցող հանրույթը՝ ժողովուրդը, ում պատկանում է իշխանությունը, ցանկանում է փոփոխություն կատարել Սահմանադրության մեջ, այստեղ հակաիրավական, հակաժողովրդավարական կամ սահմանադրական ոգուն դեմ գնացող գործողության մասին խոսելն ավելորդ է: Խաղի կանոնները որոշողը սահմանադիրն է»:

Նրա խոսքով՝ կա հանրային պահանջ դատական իշխանության ոլորտում արմատական բարեփոխումներ իրականացնելու: Նա նշել է, որ իրավական ռիսկեր չկան, և ՍԴ այս կազմի հրաժարականի դեպքում արագ կձևավորվի նոր ՍԴ կազմը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

5336 | 1
Facebook