Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 01 ապրիլի, 2020 թ.

Հարցազրույցներ

Ինչո՞ւ վարչապետը Ալիևի հետ հանդիպմանը չանդրադարձավ Թալիշի, Սաֆարովի դեպքերին. մեկնաբանում է Լ. Նազարյանը

22:25, երկուշաբթի, 17 փետրվարի, 2020 թ.
Ինչո՞ւ վարչապետը Ալիևի հետ հանդիպմանը չանդրադարձավ Թալիշի, Սաֆարովի դեպքերին. մեկնաբանում է Լ. Նազարյանը

«Իմ քայլը» խմբակցության փակ նիստում այսօր քննարկվել են Փաշինյան-Ալիև մյունխենյան բանավեճը, Փաշինյան-Ալիև հանդիպումը, ապրիլի 5-ին նախատեսված հանրաքվեն և Զինված ուժերում մահվան դեպքերը: Այս մասին «Ազատություն» ռ/կ-ի եթերում հայտնել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:

Հարցին, թե ինչո՞ւ բանավեճի ընթացքում Փաշինյանն Ադրբեջանի նախագահին չհիշեցրեց 2016թ. Թալիշի դեպքերի մասին, Սաֆարովի կողմից հայ սպային սպանելու դեպքը, Լենա Նազարյանը պատասխանել է. «Բոլոր այդ հարցերի մասին վարչապետը նախկինում խոսել է, հնարավոր չէր այդ կարճ ժամանակում բոլոր հարցերին անդրադառնալ, վարչապետը խոսեց բոլոր կարևոր հարցերի մասին, մի քիչ տարօրինակ է ասել, որ ուրիշ կարևոր հարցերի մասին չի խոսել: Ինձ շատ դուր եկավ, և վարչապետն էլ ասաց, որ իրեն շատ գոհացրել է ձևաչափը, և ցանկություն է հայտնել շարունակելու նման ձևաչափով քննարկումները, դա կապահովի հարցի վերաբերյալ հրապարակայնություն: Այսօր կարող ենք արձանագրել, որ արցախյան խնդրի վերաբերյալ որևէ փակ տեղեկություն չկա, ամեն ինչ հրապարակային է: Անդրադառնալով քննադատությանը, որ կարևոր հարցերին չի անդրադարձել, ասեմ, որևէ կարևոր փաստարակով Ադրբեջանին նախ չես համոզի, միջազգային հանրությանը մենք անընդհատ ենք տեղեկացնում մեր գործողությունների մասին»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ինչո՞ւ վարչապետը Ալիևի հետ հանդիպմանը չանդրադարձավ Թալիշի, Սաֆարովի դեպքերին. մեկնաբանում է Լ. Նազարյանը
| | |
3526 | 0
Facebook