Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Թուրքիայում պղծել են ռուսների գերեզմանները

18:55, երկուշաբթի, 17 փետրվարի, 2020 թ.
Թուրքիայում պղծել են ռուսների գերեզմանները

Թուրքիայի Անկարա քաղաքի Օրթաքյոյ գերեզմանատանը մի խումբ դեռահասներ պղծել են ռուսների գերեզմանները։ Նրանք կոտրել են մի քանի տապանաքարեր, որոնց վրա գրված են եղել հանգուցյալ ռուսների անունները։ Հիշյալ գերեզմանատանն ամփոփված է 72 աճյուն։

Գերեզմանատան անվտանգության աշխատակիցները հայտնաբերել և բերման են ենթարկել գերեզմանատունը պղծած անձանց, որոնք, պարզվել է, դեռահասներ են, տեղեկացնում է Ermenihaber-ը:

Որոշ ժամանակ անց թուրքական ոստիկանությունը նրանց ազատ է արձակել։ Մեղավորներին պարտավորեցրել են փոխհատուցել պատճառած նյութական վնասը։

6458 | 0
Facebook