Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սա ամբողջությամբ սերժապետության գենն է». Լևոն Բարսեղյան

17:40, երկուշաբթի, 17 փետրվարի, 2020 թ.
«Սա ամբողջությամբ սերժապետության գենն է». Լևոն Բարսեղյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա, ինձ թվում է, ամբողջությամբ սերժապետության գենն է: Գենի կրողը չէ, հենց գենն է որ կա, մեզ այս կերպարանքով է հանդիսանում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն, հիշում եք հավանաբար: Լկտի, ցինիկ, անպատիժ, ավազակ, տգետ, գանձագող գենը: Սրա բխկոցները վկայում են, թե սերժաթայֆեն ինչ մակարդակի հիստերիայի մեջ է, որքան է կատաղած, չափալախը կերած, հատակին թավալ եկող, բայց պարտությունը չընդունող, փորձում է գոնե ծնկի ելնել, սայթաքում, էլի բերանքսի ընկնումէ հատակին ու ղժժոցը գլուխը գցում: Էս մարդու դատական գործն ի՞նչ եղավ, արագացրեք, պարոնայք սերժառոբական քննիչներ և դատավորներ...»:

6845 | 0
Facebook