Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Անձրևները կդառնան էժան էներգիայի նոր աղբյուր․ #ScienceDaily

16:05, երկուշաբթի, 17 փետրվարի, 2020 թ.
Անձրևները կդառնան էժան էներգիայի նոր աղբյուր․ #ScienceDaily

Հոնկոնգի համալսարանի գիտնականները նոր տեսակի էլեկտրագեներատոր են ստեղծել, որը թույլ է տալիս ավելի քան 140 վոլտ լարում ստանալ ջրի մեկ կաթիլից, որն ընկնում է 15 սմ բարձրությունից, գրում է Science Daily հանդեսը։ Ըստ գիտնականների` այս էներգիան կբավականացնի 100 ոչ մեծ LED լամպերի միացման համար:

Հոնկոնգի քաղաքային համալսարանի ինժեներների կողմից ստեղծած անձրևի կաթիլներից էլեկտրաէներգիա ստացող գեներատորը տարբերվում է նախկինում ստեղծված համանման սարքերից: Գեներատորը պատրաստված է թեֆլոն նյութից, որը գրեթե մշտապես ապահովված է էլեկտրական լիցքով: Այն էներգիայի բարձր խտության կուտակման և պահպաման նոր մեթոդ է ապահովում:

| | |
6611 | 0
Facebook
COMMENT.am