Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրաստանի խորհրդարանի մոտ ընդդիմությունը բողոքի ակցիա կանցկացնի

19:55, երկուշաբթի, 17 փետրվարի, 2020 թ.
Վրաստանի խորհրդարանի մոտ ընդդիմությունը բողոքի ակցիա կանցկացնի

«Նոր Վրաստանի» առաջնորդ Գիորգի Վաշաձեի հայտարարությամբ, վաղը՝ փետրվարի 18-ին, գլխավոր դատախազի թեկնածու Իրակլի Շոթաձեի լսումներին զուգահեռ ընդդիմությունը խորհրդարանի մոտ բողոքի ակցիա կանցկացնի: Այս մասին Վաշաձեն հայտնել է PalitraNews-ի եթերում, գրում է «Ալիք մեդիա»-ն:

«Վաղը մենք կանցկացնենք խաղաղ ցույց, որը կսկսվի ժամը 10:00-ին: Մենք խոստացել ենք, որ «Վրացական երազանքը» ոչ մի կարևոր որոշում խաղաղ և հանգիստ չի կայացնելու: Հանրությանը պետք է հիշեցնենք՝ Շոթաձեն սովորական ծառա կլինի «Երազանքի» այն ռեժիմին, որն ստեղծվել է երկրում: Եթե մենք սիրում ենք մեր երկիրը, եթե կարծում ենք, որ այս գործընթացը սխալ է ընթանում, ուրեմն պետք է գնանք ակցիայի․ խաղաղ բողոքը մեր սահմանադրությամբ երաշխավորված իրավունքն է»,- հայտարարել է Վաշաձեն:

Հիշեցնենք, այսօր խորհրդարանի իրավական հարցերով կոմիտեի նիստին պատգամավորները կլսեն գլխավոր դատախազի թեկնածու Իրակլի Շոթաձեին: Վաղը Շոթաձեն կներկայանա խորհրդարանի լիագումար նիստին:

2985 | 0
Facebook