Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Տեղի կունենա Մանկապատանեկան գրքի երևանյան 16-րդ տոնավաճառ-ցուցահանդեսը

08:50, երեքշաբթի, 18 փետրվարի, 2020 թ.
Տեղի կունենա Մանկապատանեկան գրքի երևանյան 16-րդ տոնավաճառ-ցուցահանդեսը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ս/թ փետրվարի 19-21-ը կազմակերպում է ավանդական դարձած Մանկապատանեկան գրքի երևանյան 16-րդ տոնավաճառ-ցուցահանդեսը, որին իրենց մանկապատանեկան հավաքածուներով կմասնակցեն ՀՀ 10-ից ավելի հրատարակչություն և գրատուն:

Տոնավաճառին զուգահեռ գրադարանում կիրականացվի միջոցառումների ծրագիր. պաշտոնական բացումը՝ փետրվարի 19-ին՝ ժամը՝ 14:00-ին: Տոնավաճառի նպատակն է մանուկների և պատանիների շրջանում հետաքրքրություն առաջացնել գրքի և ընթերցանության նկատմամբ և հանրությանն իրազեկել մանկապատանեկան գրքի նորություններին:

Նախատեսվում են նաև հանդիպումներ և ինտերակտիվ քննարկումներ 2019թ-ի Մանկապատանեկան գրողների և նկարազարդողների մրցույթի մրցանակակիրների և երեխաների մասնակցությամբ, գրադարանի տարվա լավագույն ընթերցողների պարգևատրումներ, տարվա հոբելյարներին նվիրված կինոդիտումներ: Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրը, կշեշտադրվի «Նվեր զինվորին» գրքի նվիրատվության ակցիան, որի ընթացքում գնված նախընտրելի գիրքը կարելի է ընծայագրել հայ զինվորին:

Ամփոփումը՝ փետրվարի 21-ին՝ Մայրենի լեզվի միջազգային օրը:

3633 | 0
Facebook