Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հանկարծամահ է եղել լուսանկարիչ Գերման Ավագյանը

22:30, կիրակի, 16 փետրվարի, 2020 թ.
Հանկարծամահ է եղել լուսանկարիչ Գերման Ավագյանը

Լուսանկարիչ, վավերագիր ու լրագրող Գերման Ավագյանը հանկարծամահ է եղել։ Որպես մահվան պատճառ է նշվում կաթվածը:

Գերման Ավագյանը 59 տարեկան էր։

1974-1978 թվականներին բնակվել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում: 1979-1980 թվականներին սովորել է Բելառուսիայի Շուչին քաղաքում։ 1989 թվականից որպես ազատ լուսանկարիչ համագործակցել է տարբեր պարբերականների հետ։
     Լուսանկարներ է ստեղծել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի օրացույցի համար, Բաց հասարակության ինստիտուտի Վերսուս ստուդիայի հետ համատեղ ստեղծել «Արվեստը հայկական կալանավայրերում» օրացույցը:

Լուսանկարներում Գերման Ավագյանն անդրադառնում էր սոցիալական հարցերին, մտավոր առողջության խնդիրներին, հանքարդյունաբերության հարցերին, հաշմանդամության ու աղքատության խնդիրներին։

11690 | 0
Facebook