Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 24 փետրվարի, 2020 թ.

Իրադարձություններ

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

14:20, շաբաթ, 15 փետրվարի, 2020 թ.
Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

2020թ. փետրվարի 15-ի ժամը 12.00-ի դրությամբ ս.թ. մարտի 31-ին անցկացվելիք համապետական ընտրություններին մասնակցելու համար ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացել է Արցախի Հանրապետության նախագահի 12 թեկնածուների գրանցման փաստաթղթեր:

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ընտրական ցուցակ են ներկայացրել 6 կուսակցություններ`

Արցախի Պահպանողական կուսակցությունը` 16 թեկնածուների,
     «Միասնական հայրենիք» կուսակցությունը` 62 թեկնածուների,
     «Ազգային վերածնունդ» կուսակցությունը` 20 թեկնածուների,
     «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը` 33 թեկնածուների,
     Արցախի Ժողովրդավարական Կուսակցությունը` 33 թեկնածուների,
     Արցախի «Արդարություն» կուսակցությունը` 35 թեկնածուների ընդգրկմամբ:

Ընտրական ցուցակ է առաջադրել մեկ կուսակցությունների դաշինք` «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը` 65 թեկնածուների ընդգրկմամբ:

Ներկայացված փաստաթղթերը ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում ուսումնասիրվում են: Առաջադրված բոլոր ընտրական ցուցակներին հնարավոր կլինի ծանոթանալ ս.թ. փետրվարի 18-ին` սույն կայքում:

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի 2020թ. մարտի 31-ի հերթական ընտրություններին մասնակցելու համար ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով գրանցման փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը ս.թ. փետրվարի 15-ի ժամը 18:00-ն է:

Առաջադրումների համար ԱՀ ընտրական օրենսգրքով նախատեսված ժամկետի վերաբերյալ պահանջի ապահովման նպատակով փետրվարի 15-ի շաբաթ` ոչ աշխատանքային օրը ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կգործի աշխատանքային ռեժիմում:

ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով

| | |
1792 | 0
Facebook